Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծառուկյան» դաշինքը` «քվոտայով» ընդդիմություն

«Ծառուկյան» դաշինքը` «քվոտայով» ընդդիմություն
06.03.2017 | 11:05

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը համակարգում է ՀՀԿ մարզային շտաբը: Թվում է` զարմանակի ոչինչ չկա. մարզպետների «կուռատորությունը» բնորոշ է ՀՀԿ-ին:

Այս պարագայում զավեշտն այն է, որ Գուլոյանը Գագիկ Ծռուկյանի փեսան է և իր պաշտոնին հայտնվել է Սարգսյան-Ծառուկյան համաձայնությունների արդյունքում (ի դեպ, ԲՀԿ խորհրդի անդամ է նաև Կ. Գուլոյանի հայրը):


Բնականաբար, չենք կարող ենթադրել, որ երիտասարդ մարզպետը, խախտելով հայկական ավանդույթները, դեմ է դուրս եկել հորն ու աներոջը (փոքր երկրում նման բանը միանգամից կիմացվեր):


Գործում է մեկ այլ տրամաբանություն. եթե Գուլոյանը, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո, հրաժարական չտվեց, ապա Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունների առնվազն մի մասը պահպանվում է կամ նույնիսկ թարմացվել է: Եվ ահա, Գուլոյանն այս ընտրարշավում ապահովելու է այդ պայմանավորվածությունների «կուռատորությունը» մեկ առանձին մարզում:
Այսինքն, մարզպետը պետք է ապահովի, որ Կոտայքում «ճիշտ» և «արդար» բաժանվեն ձայները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:


Հավատացած եմ` այս սխեման գործում է ամբողջ երկրում, որի հետևանքով երաշխավորված կլինի ՀՀԿ հաղթանակը և «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարը: Ողբերգությունն այն քաղաքացիներինն է, ովքեր ԲՀԿ-ի մեջ տեսնում են իրական այլընտրանք` նրան քվե տալով իշխանությանն ընդդիմադիր լինելով:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ